blog-1

HESS II աստղադիտակ. Բարձր էներգիայի ստերեոսկոպիկ համակարգ

Աստղաֆիզիկոս Արա Միրզոյանի երազանքն է վերականգնել Հայաստանի դեռ վաղ անցյալում ունեցած նվաճումների համբավը աստղագիտության և աստղաֆիզիկայի ոլորտում։ Պատահականություն չէ, որ նրա հայրը՝ ականավոր աստղաֆիզիկոս, պրոֆեսոր Լյուդվիկ Միրզոյանը, իր կարիերայի մեծ մասն անցկացրել է աշխատելով Բյուրականի աստղադիտարանում՝ Միջազգային աստղագիտական ​​միության նախագահ Վիկտոր Համբարձումյանի հետ կողք կողքի։ Դեռևս խորհրդային տարիներին աստղադիտարանը հայտնաբերել է հատուկ աստղային կուտակումներ՝ աստղային ասոցիացիաներ, ավելի քան 1000 բռնկվող աստղեր, տասնյակ գերնոր աստղեր, հարյուրավոր տիեզերական օբյեկտներ, գիսաստղային միգամածություններ և գալակտիկաներ։

Արա Միրզոյանը, ստանալով թեկնածուի գիտական աստիճան աստղաֆիզիկայի բնագավառում, նաև ծառայել է Հայաստանին որպես Լոս Անջելեսում Հայաստանի փոխհյուպատոս: Հաջողությամբ զբաղեցնելով բարձր պաշտոններ նա չի կարողացել լիովին հրաժարվել գիտության ոլորտում իր կարիերան շարունակելու մտքից:
Ի թիվս այլ միջազգային նախագծերի, հայ գիտնականների թիմը Հայդելբերգի Մաքս Պլանկի միջուկային ֆիզիկիայի ինստիտուտում (Գերմանիա), ակտիվորեն ներգրավված է եղել HESS՝ Բարձր էներգիայի ստերեոսկոպիկ համակարգ, կոչվող միջազգային համագործակցության մեջ: Նախագիծն իրականանում էր Նամիբիայում գտնվող աստղադիտարանում իրականացվող հետազոտությունների ուղղությամբ, և վայրի ընտրությունը պայմանավորված էր դիտումների համար մթնոլորտային բարենպաստ պայմաններով: 2004-2008 թվականներին սարքերի կառուցման ոլորտում համագործակցելով Մաքս Պլանկի միջուկային ֆիզիկիայի ինստիտուտի հետ՝ շահագործման հանձնվեցին HESS-ի առաջին փուլի չորս 12 մետրանոց աստղադիտակները:

https://drive.google.com/file/d/1WdxKJmUTZkSRLzAeSJlncbYFDjQtNQOo/view?usp=sharing

Գիտական համագործակցության HESS II անունը կրող աշխարհի ամենամեծ չերենկովյան աստղադիտակի հայելիներ պատրաստելու պայմանագրի մրցույթին, Միրզոյանը մեկտեղելով բոլոր հնարավորությունները հայտ է ներկայացնել Գերմանիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Չեխիայի և Լեհաստանի խոշոր օպտիկական ընկերությունների հետ միաժամանակ:

«HESS II-ի հայելիների արտադրության գործընթացում մենք մեծացրել ենք մեր արտադրական հզորությունը և ստեղծել բազմաթիվ նոր տեխնոլոգիաներ: Այս ամենի և մեր աշխատանքի արագության շնորհիվ հույս ունենք հաղթել հաջորդ մրցույթում»։

2006 թվականին Միրզոյանի գլխավորությամբ «Գալակտիկա» գիտական թիմը շահեց HESS II աստղադիտակների հայելիներ արտադրելու միջազգային մրցույթը՝ գերազանցելով օպտիկա արտադրող գերմանական և ամերիկյան առաջատար ընկերություններին:
Արա Միրզոյանը «Գալակտիկա» թիմ հրավիրելով բարձր որակավորում ունեցող հայրենակից պրոֆեսիոնալների ինչպիսիք են Ռազմիկ Խոսրովյանը, Լևիկ Սարգսյանը, Ռոբերտ Գալոյանը, Ավետիք Հովհաննիսյանը Աշոտ Վարդանյանը և Վաչիկ Էլբակյանը, ձեռնամուխ եղավ դիտակի ստեղծման աշխատանքին։ Աշխատանքը բարդ էր, քանի որ նման բարձր ճշգրտությամբ հայելիներ ստեղծելու համար պահանջվում էին տեխնոլոգիաներ, որոնք Հայաստանում չկային։ Աշխատանքային խումբը հանձինս Աշոտ Վարդանյանի ստեղծեց հայելիների մշակման և փայլեցման նոր հաստոցներ, իսկ Վաչիկ Էլբակյանը նախագծեց և հավաքեց հայելիների անդրադարձման գործակիցը չափող սարք։

Տեղադրված հայելիների տեխնիկական պահանջները շատ խիստ էին սահմանված, քանի որ չերենկովյան աստղադիտակները տեղադրվում են առանց գմբեթի, բաց երկնքի տակ. մեկ ապակու(հայելու) քաշը չի կարող գերազանցել 22-24 կիլոգրամը, իսկ անդրադարձման գործակիցը չի կարող լինել 80%-ից պակաս։ Օգտագործելով իրենց նոր մշակված սարքը՝ հմուտ հայ մասնագետները աստղադիտակը տեղադրել են 15 մմ հաստության վրա, այդպիսով ապահովելով 81% լույսի անրադարձում։ Աշխատանքներն իրականացվել են երեք հերթափոխով՝ 900 հայելիները պատրաստելու, ապահով փաթեթավորելու և ժամանակին առաքելու համար:

«Գալակտիկա» գիտական թիմի նվիրումն ու խանդավառությունը արդարցված էր․ արտադրված հայելիները բավարարեցին որակի բոլոր պահանջները, իսկ աշխատանքներն ավարտվեցին և հայելիներն առաքվեցին նախատեսված ժամկետներում։ Հաջորդիվ, Գերմանիայում անցնելով չափերի, անդրադարձման գործակցի, կշռի և կլիմայական պայմաններին բավարարելու փորձաքննություններ, բոլոր 900 հայելիները ուղարկվեցին Նամիբիա՝ տեղադրվելու ստղադիտակի վրա։

«Գալակտիկա» թիմի ջանքերով 2012 թվականի հուլիսին Նամիբիայում շահագործման է հանձնվել աշխարհի ամենամեծ չերենկովյան HESS II աստղադիտակը՝ 600 քառակուսի մետր մակերեսով։ Այդ ժամանակից ի վեր աստղադիտարանը շարունակել է ավելի մեծ ճշգրտությամբ և արդյունավետությամբ ուսումնասիրել տիեզերական գործընթացները։ 2012 թվականի սեպտեմբերի 28-ին նոր աստղադիտակի պաշտոնական բացումից հետո գերմանական կողմը, մասնավորապես՝ Մաքս Պլանկի ինստիտուտի տնօրեն Վերներ Հոֆմանը, մի քանի անգամ իրենց գոհունակությունն են հայտնել հայելիների որակի և նախագծին մասնակցած Հայաստանի թիմի վերաբերյալ:

https://drive.google.com/file/d/1J7wEPDp8CUG7H8yAsCJdmGl7b_A7inkQ/view?usp=sharing

Հայ աստղաֆիզիկոսները HESS-ին մասնակցել են գրեթե ստեղծման օրվանից։ Այս համագործակցությունն ամրապնդելու և ծրագրին լիարժեք անդամագրվելու նպատակով հայկական կողմը Արա Միրզոյանի նախաձեռնությամբ, որպես բարեգործություն Կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի N 1150-Ն որոշմամբ, 600 մմ տրամագծով 200 չերենկովյան հայելիներ Հայաստանի Հանրապետության կողմից նվիրաբերվեցին Գերմանիայի Դաշնությանը։

HESS բարձր էներգիայի ստերեոսկոպիկ համակարգը մթնոլորտային չերենկովյան աստղադիտակների պատկերման համակարգ է, որն ուսումնասիրում է տիեզերական գամմա ճառագայթները 10 ԳէՎ-ից մինչև 10 ՏէՎ էներգիայի միջակայքում: HESS անվանումը նշանակում է բարձր էներգիայի ստերեոսկոպիկ համակարգ և անվանվել է ի պատիվ տիեզերական ճառագայթման հայտնաբերման ոլորտում նոբելյան մրցանակակիր, ականավոր ֆիզիկոս Վիկտոր Հեսի: Սարքը գիտնականներին թույլ է տալիս ուսումնասիրել գամմա ճառագայթման աղբյուրները Խեցգետնի միգամածության (երկնքում գամմա ճառագայթման ամենապայծառ կայուն աղբյուր) հոսքի մի քանի հազարերորդական մակարդակի ինտենսիվությամբ։ Այժմ, HESS աստղադիտակը գտնվում է Նամիբիայում, Գամսբերգ լեռան ստորոտում, որտեղից դիտումներն իրականացվում են գերազանց օպտիկական որակով:

«900 հայելիները մենք պատրաստել ենք մոտավորապես երկու տարում, թեև արտադրության նախապատրաստումը շատ ավելի երկար է տևել։ Մինչ օրս աշխարհում ոչ ոք չունի արտադրողականության նման ցուցանիշ»։

https://drive.google.com/file/d/1wVUW042vdTmg1Pg2LfWlBgthQqEVvkoK/view?usp=sharing

Սակայն Արա Միրզոյանն ու իր թիմը չեն սահմանափակվում ստացված ցուցանիշներով և արդյունքներով: Նրանք արդեն նախապատրաստվում են մասնակցել հաջորդ մրցույթին, որն ենթադրում է առավել լայն համագործակցություն։ Հաջորդ նախագիծը, որը կոչվում է CTA - Չերենկովյան աստղադիտակների ցանց (Cherenkov Telescope Array), կարժենա մոտ 200 միլիոն եվրո, ընդ որում, ակնկալվում է, որ այդ գումարի 10%-ը կհատկացվի օպտիկայի համար: Նախագիծը ենթադրում է երկու չերենկովյան աստղադիտարանի կառուցում 100 փոքր աստղադիտակներով։

«Մենք հույս ունենք ստանալ ամբողջ պատվերի 40-50%-ը։ HESS II նախագծի հայելիների արտադրության ժամանակ մենք մեծացրել ենք մեր արտադրական հզորությունը և ստեղծել բազմաթիվ նոր տեխնոլոգիաներ: Սրա և մեր աշխատանքի արագության շնորհիվ հույս ունենք հաղթել հաջորդ մրցույթում ևս։»

Արա Միրզոյան

«Գալակտիկա» ընկերության տնօրեն