blog-1

Ի՞նչ է Երկրի հեռահար զոնդավորումը և ինչի՞ համար է այն արվում

Երկրի հեռահար զոնդավորումը (ERS) Երկրի մակերեսի դիտարկումն է ցամաքային, ավիացիոն և տիեզերական օբյեկտների միջոցով, որոնք հագեցած են տարբեր տեսակի նկարահանող սարքավորումներով:

Երկրի հեռահար զոնդավորման տիեզերական սարքերն օգտագործվում են Երկրի բնական ռեսուրսներն ուսումնասիրելու և օդերևութաբանական խնդիրները լուծելու համար։ Բնական ռեսուրսների ուսումնասիրման տիեզերական սարքերն հիմնականում հագեցած են օպտիկական կամ ռադարային սարքավորումներով, վերջիններիս առավելությունն այն է, որ թույլ է տալիս զննել Երկրի մակերեսը օրվա ցանկացած ժամին՝ անկախ իրավիճակից։

Հեռահար զոնդավորումը առարկայի կամ երևույթի մասին տեղեկատվություն ստանալու մեթոդ է՝ առանց այս օբյեկտի հետ անմիջական ֆիզիկական շփման: Հեռահար զոնդավորումը աշխարհագրության ենթաճյուղ է։

Հեռահար զոնդավորումը հնարավորություն է տալիս տվյալներ ստանալ վտանգավոր, դժվար հասանելի և արագ շարժվող առարկաների վերաբերյալ, ինչպես նաև թույլ է տալիս զննել տեղանքի հսկայական տարածքներ:
Հեռահար զոնդավորման կիրառությունների սպեկտրը շատ լայն է ՝

Անտառաների մշտադիտարկում
Հողօգտագործում
Ջրային ռեսուրսների մշտադիտարկում
Կադաստարային աշխատանքներ
Արտակարգ իրավիճակների մշտադիտարկում (հրդեհներ, սողանքներ և այլն)
Տարածքների ուումնասիրություններ
Գյուղատնտեսություն։

Երկրի հեռահար զոնդավորման (ERS) շուկան համարվում է աշխարհում ամենաարագ զարգացողներից մեկը: Ամեն տարի հայտնվում են նոր ընկերություններ, տեխնոլոգիաներ և ծառայություններ։

Ամենախոշորներից են Maxar ամերիկյան ընկերությունը , որը ունի հնարավորություն նկարելու մինչև 0․3մ մեկ պիքսելում լուծախափով տիեզերական լուսանկարներ։

Maxar-ը հնարավորություն ունի իրականացնել երկրի հեռահար զոնդավորում 4 բարձր ճշտության արբանյակներից 0․3մ-0․7մ պիքսելում լուծաչափով։

Ֆրանսիական Airbus Defence and Space ընկերությունը ունի 2 բարձր ճշտության արբանյակներ, իսկ առաջիկայում պլանավուրվում է ևս 4 արբանայակների շահագործում։

Ռուսական РКС ընկերությունն ունի թվով 5 արբանյակ՝ 2.5մ պիքսելում լուծաչափով, ինչպես նաև մեկ արբանյակ՝ 0.8մ պիքսելում լուծաչափով։

Չինաստանը ներկայացնող Head ընկերությունը նկարահանում է 0․5մ-2մ պիքսելում լուծաչափով արբանյակներով, որոնք թվով տասնմեկն են, ինչը բարձրացնում է նկարների ստացման օպերատիվությունը: