ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ «SPACECAMP»-Ի ԱՇԽԱՐՀ

«SpaceCamp 2022»-ը կանցկացվի հուլիսի 27-ից օգոստոսի 2 -ը՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Շտապի՛ր գրանցվել՝ ճամբարին մասնակցելու համար։

Արի՛ ավելի մանրամասն ծանոթանանք «SpaceCamp»-ին։

Ի՞նչ է «SPACECAMP»-ը

«SpaceCamp»-ը տիեզերքի թեմայով ճամբար է, որը հնարավորություն է տալիս պատանիներին խորացնել իրենց գիտելիքներն աստղագիտության, հրթիռաշինության ու տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում՝ հարստացնելով տիեզերական գիտելիքների պաշարը։

Մեր բացառիկ ու աննախադեպ տիեզերական դպրոց-ճամբարն առաջին անգամ անցկացվեց 2021 թվականին` COAF SMART կենտրոնում, Լոռվա հրաշք բնության գրկում։ Բնագիտական առարկաներից իրենց գիտելիքներով աչքի ընկնող տասնյակ պատանիներ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը, մասնակցելով ճամբարին, ստացան տիեզերական ոլորտին առնչվող բազմաբովանդակ գիտելիքներ և տեղեկատվություն, ինչպես նաև անցկացրին հաճելի ժամանակ, ձեռք բերեցին նոր ընկերներ, համախոհներ ու հրաժեշտ տվեցին ճամբարին՝ Տիեզերքին սիրահարված։

«SpaceCamp 2021»-ն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ու «Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա» հիմնադրամի համագործակցությամբ։

Ի՞նչ է ստանալու Սփեյսքեմփցին

Կրթություն
«SpaceCamp»-ի մասնակիցները ստանալու են գիտելիքների մեծ պաշար՝ տիեզերքի հետ կապված տարբեր ոլորտներում․ աստղագիտություն, տիեզերագնացություն, հրթիռաշինություն, տիեզերական տեխնոլոգիաներ և ոչ միայն։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սփեյսքեմփյան օրերը հարուստ են լինելու նաև նոր ու օգտակար ծանոթություններով, ոլորտի տարբեր գիտնականների ու մասնագետների հետ շփումներով, ինչպես նաև կարևոր խորհուրդներով, որոնք հետո օգնելու են մասնագիտական կողմնորոշման հարցում։
Ժամանց
Էլ ի՞նչ «SpaceCamp» առանց տիեզերքի մասին պատմող հետաքրքիր ֆիլմերի, աստղադիտումների, արևադիտումների և ինտելեկտուալ խաղերի։ Այնպես որ՝ լինելու են նաև առավոտյան նախավարժանքներ, ֆուտբոլային հանդիպումներ և ոչ միայն։
Գործնական գիտելիք
Դե իհարկե, մեր սփեյսքեմփյան օրերից անմասն չեն լինի գործնական պարապմունքները։ Պատրաստելու ենք հրթիռային մոդելներ և արձակելու ենք դրանք, փորձարկելու ենք արևային օդապարիկներ և ոչ միայն։
Հավաստագիր ու նվերներ
Իսկ վերջում՝ սփեյսքեմփցիներին հրաժեշտ ենք տալու նվերներով, հավաստագրերով ու այնպիսի տպավորություններով, որոնք չեն մոռացվի ամբողջ կյանքի ընթացքում։

Սփեյսքեմփյան ֆանտաստիկ օրերը

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ԱՇԽԱՏԱՐԱՆՆԵՐ
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

ԾԱՆՈԹԱՑԻՐ «SPACECAMP»-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ

«SpaceCamp 2022»-ը կազմակերպվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության, «Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա» հիմնադրամի և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ջանքերով։
hti
ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
hti
ԱՅԱՍ ՏԻԵԶԵՐԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
hti
ՀՐԹԻՌԱՄՈԴԵԼԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ ՀԻՄՆԱԴՐԱՄ
hti
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Տիեզերական ճամբար 2022» ծրագրի մասնակիցների ընտրության արդյունքները։ 100 պատանիներ հնարավորություն են ստացել մասնակցելու «Տիեզերական ճամբար 2022»-ին

ԴԻՄԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Ճամբարին կարող են դիմել տիեզերագնացության և տիեզերական հետազոտություններով հետաքրքրված 15-18 տարեկան պատանիներ։

ԴԻՄԵԼ ԱՐՏԵՐԿՐԻՑ

Ճամբարին կարող են դիմել տիեզերագնացության և տիեզերական հետազոտություններով հետաքրքրված 15-18 տարեկան պատանիներ, ովքեր տիրապետում են բանավոր հայերենին։

ԴԻՄԵԼ ՄԱՐՍԻՑ Դեռ հասանելի չէ

Ճամբարին կարող են դիմել տիեզերագնացության և տիեզերական հետազոտություններով հետաքրքրված 15-18 տարեկան պատանիներ։

img

Հայկ Ասլանյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, լինելով տիեզերական գործունեության հիմնական պատասխանատուներից մեկը, շեշտը դնում է կրթության վրա։ «SpaceCamp» ծրագրի մասնակիցներից են միջազգային և հանրապետական օլիմպիադաների մրցանակակիրները, որոնք կարող են լինել լավագույն կադրերը տիեզերական գործունեության մեջ։ Հուսով ենք՝ այս ճամբարը կսահմանի նրանց մեջ խորը սեր տիեզերքի նկատմամբ, ու եթե նույնիսկ մեկ մասնագետ ունեցանք համաշխարհային մասշտաբի, նշանակում է մեր միջոցառումը հաջողված էր։
img

Մերի Զաքարյան

«SpaceCamp» ծրագրի ղեկավար

«SpaceCamp» կրթական ծրագիրը բացառիկ է թե՛ իր բովանդակությամբ, և թե՛ իր շուրջը համախմբված հայտնի գիտական համայնքով: Նպատակը՝ պատանիներին տիեզերագնացության, տիեզերական տեխնոլոգիաների, տիեզերական սարքաշինության և հրթիռաշինության հետաքրքրաշարժ ուղղություններով գիտելիքի փոխանցումն ու դեպի բարձր տեխնոլոգիական ոլորտներ կողմնորոշելն է:

img

Ավետիք Գրիգորյան

«ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության հիմնադիր նախագահ

Ցանկացած երկիր առավել արագ է զարգանում, երբ շեշտը դնում է գիտության և բարձր տեխնոլոգիաների վրա։ Իսկ տիեզերքն ու տիեզերական հետազոտություններն ամենահետաքրքիր, գիտատար և բարձր տեխնոլոգիական ոլորտներն են։ Սա՛ է մեր ընտրությունը։

img

Հայկ Մարտիրոսյան

«Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա» հիմնադրամի համահիմնադիր տնօրեն

Եթե մի քանի տարիների ընթացքում այս ծրագրերին մասնակցող երեխաներից մեկը դառնա հրթիռագործ, ես կհամարեմ, որ մենք իզուր չենք այս ամենը կազմակերպել։

img

Պետօ Դեմիրճեան

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի բիզնեսի և գործառնությունների ղեկավար

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում մեծ ոգևորությամբ անցկացրինք «SpaceCamp 2021»-ը, որին մասնակցեցին ավելի քան 70 աշակերտներ Հայաստանից և Ջավախքից, այդ թվում՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի սաները։ Մեր նպատակն է նպաստել աշակերտների և պետության գիտական ներուժի զարգացմանը, և այս ճամբարը հենց այդ գործին է ծառայում՝ գիտահեն արդյունաբերություն ու տնտեսություն ունենալու ճանապարհին։

img

Արմինե Փաթաթանյան

Աստղագիտական կրթության հայաստանյան ազգային համակարգողների թիմի անդամ

Այս ճամբարը յուրօրինակ հնարավորություն է պատանիների ընդհանուր զարգացման և մասնագիտական կողմնորոշման համար․ այն տալիս է խորը տեսական և գործնական գիտելիքներ, մասնագետների հետ ուղիղ շփման հնարավորություն, նման աշխարհայացք ունեցող ընկերներ ձեռք բերելու միջավայր, ինչպես նաև ոգեշնչում ու աջակցություն՝ տիեզերական մասնագիտություններ ընտրելու ճանապարհին։

img

Շահանե Հալաջյան

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կրթության ղեկավար

Տիեզերական ճամբարը հնարավորություն տվեց բնագիտությամբ հետաքրքրվող դպրոցականներին տիեզերքն ավելի մոտ ու գիտականորեն բացատրելի դարձնել։ Մարզերն ու Երևանն իրար կապող, գիտական շեշտադրումով նման ծրագրերը հստակ քայլ են՝ Հայաստանում գիտության դերը վաղ տարիքից կարևորելու համար։

img

Տիգրան Մարտիրոսյան

«SpaceCamp» ծրագրի կամավոր

Իմ ամենալավ փորձառություններից մեկը «SpaceCamp 2021»-ի կամավոր լինելն էր։ Այն բավականին հետաքրքիր էր՝ իր բազմազան տեսական դասընթացներով և յուրահատուկ ինտելեկտուալ միջոցառումներով։ Մասնակիցներն ուսումնասիրեցին աստղագիտություն, տիեզերական տեխնոլոգիաներ և տիեզերագիտություն մեկ այլ տեսանկյունից ու նաև՝ հնարավորություն ստացան ծանոթանալ հատուկ հյուրերի և մասնագետների հետ։ Մեկ այլ առանձնահատկություն էլ այն էր , որ մասնակիցները հնարավորություն ստացան հետևել ու մասնակցել տարբեր փորձերի ու փորձարկումների։

img

Հակոբ Չախոյան

«SpaceCamp» ծրագրի մասնակից

«SpaceCamp»-ում կազմակերպած բազմաթիվ հետաքրքրաշարժ մրցույթները, փորձարարական դիտումներն ու սեմինարներն էլ ավելի խորացրին մեր՝ ֆիզիկայով ու աստղագիտությամբ հետաքրքրվող պատանիներիս գիտելիքները։ Ես համոզված եմ, որ այս ճամբարի շարունակական գործունեությունը հնարավորություն կտա պատրաստել մրցունակ կադրեր՝ դարձնելով մեր Հայաստանը առաջատար երկրներից մեկն այս ոլորտներում։

img

Լորետա Արզումանյան

«SpaceCamp» ծրագրի մասնակից

Ինձ բախտ է վիճակվել մասնակցել «SpaceCamp2021»-ին, որը համատեղում էր տիեզերագնացության և դրան հարող հիմնական ոլորտների ամբողջ սպեկտորի ուսումնասիրությունն՝ ակտիվ հանգստի հետ։ Լավագույն մասնագետների դասախոսությունները, աստղադիտումներն ու կինոդիտումները, հրթիռային մոդելների արձակումները տվեցին լուրջ գիտելիքներ, վառ տպավորություններ և օգնեցին ինձ ներգրավվել այդ ոլորտի հետազոտական ծրագրերում։

img

Աղունիկ Շամբարյան

«SpaceCamp» ծրագրի մասնակից

Բոլոր դասախոսները մեզ մոտիվացնում էին, որ մենք անընդհատ սովորենք, չդադարենք կրթվել մեր ամբողջ կյանքի ընթացքում, ինչն էլ ամենակարևորն էր, որ ես ստացա այս ճամբարի ընթացքում։

Կարդա՛, տե՛ս, իմացի՛ր

blog

Ի՞նչ է Երկրի հեռահար զոնդավորումը և ինչի՞ համար է այն արվում

Երկրի հեռահար զոնդավորումը (ERS) Երկրի մակերեսի դիտարկումն է ցամաքային, ավիացիոն և տիեզերական օբյեկտների միջոցով, որոնք հագեցած են տարբեր տեսակի նկարահանող սարքավորումներով:
blog

HESS II աստղադիտակ. Բարձր էներգիայի ստերեոսկոպիկ համակարգ

HESS II աստղադիտակ

Բարձր էներգիայի ստերեոսկոպիկ համակարգ

Հարցեր ունե՞ս, գրի՛ր մեզ

Կապ

Հեռախոսահամար:

093 99 97 23 (WhatsApp, Viber, Telegram), 010 59 01 62

Էլ. հասցե:

Հասցե:

ՊԱՐԶ ԼՃԻ ՓՈՂՈՑ 5, ԴԻԼԻՋԱՆ, ՀՀ